Սպառվող գերեզմաններ

Մինչ այդ [խորհրդային կարգերի հաստատումը] վրացական գերեզմանը եղել է պարզ ու հասարակ, իսկ Սովետական Միությունում ոչ միայն գերեզմանի, այլև մահվան նկատմամբ վերաբերմունքը փոխվեց։ Եվ Սովետական Վրաստանում գերեզմաններում հայտնվեցին մարմարե սեղաններ ու աթոռներ, մոտոցիկլետներ և նույնիսկ մեքենաներ։ Ճիշտ է, կյանքում տերերն այդ մեքենաները ուրիշների անունով էին գրանցում, բայց Սովետի վրացին ստույգ գիտեր, որ գերեզմանի հողն իրենն է ու այդ հողը, ի տարբերություն այլ սեփականության, ոչ ոք չի խլի։ Դրա համար էլ, իր արևին, խնամում, գեղեկցանում ու կարգի էր բերում այն միակ սեփականությունը, որն ուներ։ Սովետական Միությունը, որը տանը կամ բակում չէր թույլատրում նույնիսկ մի պատ շարել, գերեզմանի վրա եթե նույնիսկ ամրոց էլ կառուցեիր, ձայն չէր հանի, որովհետև գերեզմանի հողի վրա դու ազատ էիր, ու գերեզմանը միակ տեղն էր, որի վրա սովետական իշխանությունը չէր տարածվում։

 

Դաթո Տուրաշվիլի, «Ջինսի սերունդը»

 

 

Հայաստանյան գերեզմանային կենսապատկերը.ավանդույթը և արդիականությունը

 

Հայաստանի բնական լեռնային-քարեղեն միջավայրը և նրանում ծնունդ առած հավատալիքների համակարգը, որն արարչագործական ուժ և հավերժություն էր վերագրում առանձին կանգնած կամ բնական միջավայրից ինչ-որ բնութագրով առանձնացող լեռանը, ժայռին կամ դրանց կուտակումներին, էական դեր են խաղացել մշակութային կենսապատկերի ձևավորման գործում: Հեկտարներով ձգվող ժայռապատկերային բացօթյա սրահները, մենհիրների երկար շարքերը, վիշապաքարերը, ֆալիկ կոթողները, ուրարտական արձանագրակիր կոթողները, արտաշիսյան սահմանաքարերը միավորում էին բնությունն ու մշակույթը, զուգադրում բնական ձևը արհեստական ծավալի ու քանդակի հետ, հեռվից ընկալմանը համադրում ի մոտո դիտումը: «Կոթողային» բաղադրիչը կենսապատկերը դարձնում էր հեռվից ճանաչելի ու հարազատ, մոտիկից՝ շոշափելի ու պաշտելի:

 

Կոթողի միջոցով տարածքի «յուրացման» այս ավանդույթը օգտագործեց նաև քրիստոնեությունը: Տարածքի քրիստոնեացումն ընթացավ քարե խաչակիր կոթողների կանգնեցումով՝ բնակավայրերի հրապարակներում, ճանապարհների խաչմերուկներում, բարձունքների վրա, հին սրբավայրերում: Քանդակազարդ կոթողը դարձավ Աստծո հետ հավատացյալի հաղորդակցվելու, հիշատակը «հավերժացնելու» և հոգու փրկություն ակնկալելու ամենաանմիջական ու մատչելի ձևը: Մեզ հասած մինչև հարյուր հազարի հասնող խաչքարերի մեծամասնությունը կանգնեցվել է գերեզմանների վրա, բոլորն էլ արևմուտք-արևելք (Քրիստոսի երկրորդ գալստյան) ուղղությամբ: Միջնադարյան գերեզմանոցները տեղադրվում էին բնակավայրի բարձրադիր մասում, դառնում նրա կենսապատկերային դոմինանտը: Այն կազմված էր ամենաբարձր կետում գտնվող եկեղեցուց, գերդաստանային տապանաբակերից և արտացոլում էր բնակավայրի մոտավոր կառուցվածքը: Խաչքարի՝ ցանկացած հավատացյալին օգնելու «զորությունը» պայմանավորում էին, որ գերեզմանոցը պաշտամունքի վայր դառնա ցանկացած հավատացյալի համար: Միջնադարի հայ հանրույթն իրեն ընկալում էր որպես ողջերի և հանգուցյալների համահասարակություն, ինչն էլ երաշխավորում էր մշակութային այս կենսապատկերի խնամքն ու ապահովվածությունը: Խաչքարերի և տապանաքարերի պատկերաքանդակների թեման ոչ թե վիշտն էր, այլ հանգուցյալներին սպասվող դրախտային բերկրանքը:

 

Հայկական գերեզմանոցներn այս կառուցվածքով և «լավատեսական» պատկերագրությամբ գոյատևեցին մինչև 20-րդ դարը: Մարտնչող խորհրդային գաղափարաբանությունը շատ հին գերեզմանոցներ վերածեց վարելահողերի և շինանյութի: Նոր գերեզմաններն ավելի ենթարկվում էին տեղանքին, ճանապարհին, թաղման ուղղությունը կարևոր չէր: Պատկերագրությունը դառնում է սխեմատիկ՝ աստղ, մուրճ-մանգաղ, դիմապատկերներ: Միայն 60-ական թվականներից՝ ազգային զարթոնքին զուգահեռ սկսվեցին միջնադարյան գերեզմանոցների պահպանությանն ուղղված պետական միջոցառումներ, մի քանի հայտնի գերեզմանոցեր մասամբ վերականգնվեցին և ցանկապատվեցին: Վերսկսվեց նոր խաչքարերի պատրաստումը: Միաժամանակ խրուշչովյան «ջերմացման» պայմաններում գերեզմանոցները սկսեցին վերածվել ողջերի սոցիալական դիրքի և պրեստիժի արտահայտություն: Օրինակ, Գեղարքունիքի մի շարք գյուղերում, ուր արտագնա աշխատանքը խիստ զարգացած է, և տղամարդիկ միայն մի քանի ամիս են լինում հայրենի բնակավայրում, գերեզմանոցները դարձել են յուրօրինակ սրբատեղի՝ դրանք շատ շքեղ են, քիչ չեն դամբարանային կառույցները: Գերեզմանային կենսապատկերի տեսակետից ուշագրավ են երկաշարժի գոտու գերեզմանատները՝ որոնք առաջացել են էքստրեմալ պայմաններում՝ ուղիղ պլանավորում, հնարավորինս հավասար տարածքներ: Առանձնահատուկ է և պատկերագրությունը՝ փլվող շենքեր, ավերակների տակ մնացած մարդիկ, սգո տեսարաններ: Պրեստիժային պահի գերակայությունը, «սգո պատկերագրությունը», փրկագործության և մխիթարության թեմայի բացակայությունը մերօրյա գերեզմանոցները դարձնում են խիստ անձնավորված, հանրային առումով ոչ ակտուալ: Դրանք վեր են ածվել ողջերի սոցիալական և պրեստիժային կենցաղավարման հարթակի ու յուրատեսակ մրցակցության ասպարեզի: Փաստորեն ժամանակակից գերեզմանոցը, եթե բացառենք նրա որոշ հինավանդական հատվածները (որոնք արագորեն վերանում են), ժամանակակից հայաստանյան բնակավայրային կենսապատկերի ամենաարտառոց և առայժմ կոնցեպտուալ որևէ լուծում չունեցող բաղկացուցիչն է:

 

 

 

Տեքստը`
Համլետ Պետրոսյան
մշակութաբան

 

Լուսանկարները`
Վահան Աբգարյան

 

 

Սպառվող գերեզմաններ

slideshow-pic

Ջրվեժի գերեզմանոց, Երևան, 2016 թ.

Լուսանկարը` Վահան Աբգարյանի
slideshow-pic

Շահումյանի գերեզմանոց, Երևան, 2016 թ.

Լուսանկարը` Վահան Աբգարյանի
slideshow-pic

Հին Նորքի գերեզմանոց, Երևան, 2016 թ.

Լուսանկարը` Վահան Աբգարյանի
slideshow-pic

Սիլիկյան գերեզմանոց, Երևան, 2016 թ.

Լուսանկարը` Վահան Աբգարյանի
slideshow-pic

Շահումյանի գերեզմանոց, Երևան, 2016 թ.

Լուսանկարը` Վահան Աբգարյանի
slideshow-pic

Սպիտակ քաղաքի գերեզմանոց, Լոռու մարզ, 2016 թ.

Լուսանկարը` Վահան Աբգարյանի
slideshow-pic

Սպիտակ քաղաքի գերեզմանոց, Լոռու մարզ, 2016 թ.

Լուսանկարը` Վահան Աբգարյանի
slideshow-pic

Նուբարաշենի գերեզմանոց, Երևան, 2016 թ.

Լուսանկարը` Վահան Աբգարյանի
slideshow-pic

Նորատուս գյուղի գերեզմանոց, Գեղարքունիքի մարզ, 2016 թ.

Լուսանկարը` Վահան Աբգարյանի
slideshow-pic

Նորատուս գյուղի գերեզմանոցը, որը հարում է ամենախոշոր պահպանված նույնանուն խաչաքարադաշտի շուրջ 450 9-17-րդ դդ. թվագրվող խաչքարերով, Գեղարքունիքի մարզ, 2016 թ.

Լուսանկարը` Վահան Աբգարյանի
slideshow-pic

Երևանի քաղաքային գերեզմանոց, 2016 թ.

Լուսանկարը` Վահան Աբգարյանի
slideshow-pic

Չարբախի գերեզմանոց, Երևան, 2016 թ.

Լուսանկարը` Վահան Աբգարյանի
slideshow-pic

Սպիտակ քաղաքի գերեզմանոց, Լոռու մարզ, 2016 թ.

Լուսանկարը` Վահան Աբգարյանի
slideshow-pic

Նորատուս գյուղի գերեզմանոց, Գեղարքունիքի մարզ, 2016 թ.

Լուսանկարը` Վահան Աբգարյանի
slideshow-pic

Սպիտակ քաղաքի գերեզմանոց, Լոռու մարզ, 2016 թ.

Լուսանկարը` Վահան Աբգարյանի
slideshow-pic

Նորատուս գյուղի գերեզմանոց, Գեղարքունիքի մարզ, 2016 թ.

Լուսանկարը` Վահան Աբգարյանի
slideshow-pic

Շահումյանի գերեզմանոց, Երևան, 2016 թ.

Լուսանկարը` Վահան Աբգարյանի
slideshow-pic

Ավան-Առինջի գերեզմանոց, Երևան, 2016 թ.

Լուսանկարը` Վահան Աբգարյանի
slideshow-pic

Ավան-Առինջի գերեզմանոց, Երևան, 2016 թ.

Լուսանկարը` Վահան Աբգարյանի
slideshow-pic

Ավան-Առինջի գերեզմանոց, Երևան, 2016 թ.

Լուսանկարը` Վահան Աբգարյանի
slideshow-pic

Հին Նորքի գերեզմանոց, Երևան, 2016 թ.

Լուսանկարը` Վահան Աբգարյանի
slideshow-pic

Նուբարաշենի գերեզմանոց, Երևան, 2016 թ.

Լուսանկարը` Վահան Աբգարյանի
slideshow-pic

Նուբարաշենի գերեզմանոց, Երևան, 2016 թ.

Լուսանկարը` Վահան Աբգարյանի
slideshow-pic

Ջրվեժի գերեզմանոց, Երևան, 2016 թ.

Լուսանկարը` Վահան Աբգարյանի