"Առաջ տված" տներ

Վերջին հարյուրամյակում Հայաստանի մայրաքաղաք հանդիսացող Երևանի քաղաքային հյուսվածքն աճել ու ձևավորվել է չորս տարբեր սոցիալ-տնտեսական համակարգերի պայմաններում, հետևաբար արտացոլում է յուրաքանչյուր համակարգին բնորոշ քաղաքային զարգացման դրսևորումները։ Քաղաքն անցել է պարսկական կայսրության ինքնաբուխ տեղայնականից (արևմտյան դիտանկյունից) ռուսական կայսերական hետավատական «եվրաքաղաքայինին» (բոլոր տեսանկյուններից), ապա Խորհրդային Միության 70-ամյա խիստ և կենտրոնացված պլանավորումից՝ վերջին քառորդ դարի անկախ Հայաստանի ազատ շուկայական և սեփականատիրական մղումներով ժողովրդավարացված քաղաքային կենսապատկերին։

Քաղաքային զարգացման համատեքստում քաղաքային միջավայրի «ժողովրդավարությունը» հակասական բնույթ ունի, որն անհրաժեշտ է հավասարակշռել հանրային հաստատությունների և իրավական գործիքների միջոցով։ Իշխող համակարգի կտրուկ փոփոխությունները կարող են դիտվել որպես կառուցապատման գործընթացների «ոտնահետքի» փոփոխության խթան, սակայն հանրային առօրյա մտայնությունները հաճախ հակադրվում ու բախվում են հասարակարգի փոխակերպումներին՝ պաշտոնական զարգացման համատեքստում ստեղծելով «անհամապատասխանություններ»։

Երևանի քաղաքային պատկերում լիովին ներգրավված, բայց հաճախ անտեսվող այդ «անհամապատասխաննությունները» սկիզբնավորվեցին 1970-ականներին, երբ խորհրդային իշխանությունը՝ որպես քաղաքացիների համար բնակելի մակերես ապահովող միակ կողմ, ձեռնարկեց իր քաղաքացիների բնակելի մակերեսների կրկնապատկման գործընթացը՝ դրա իրավունքը շնորհելով նրանց, ինչին հետևեց քաղաքի ծավալուն կառուցապատումը։ Նախաձեռնությունն իրագործելու նպատակով տեղական իշխանությունները թույլատրեցին գոյություն ունեցող բնակելի տարածքների «ընդարձակում» նախ և առաջ ի հաշիվ պատշգամբների ապակեպատման՝ խթանելով «առաջ տված տների» առաջին փուլը՝ «շուշաբանդները»։ Ընդարձակումները շարունակվեցին տարբեր ձևերով ու փուլերով՝ բակերի սեփակաշնորհումից մինչև նկուղների ու մայթերի առևտրականացումը: Յուրաքանչյուր փուլ տվյալ ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական դրսևորումների արդյունք էր, ինչպես, օրինակ՝ 1980-ականների «պերեստրոյկայի» ժամանակ, կամ երբ անհամեմատ հեշտացավ սեփական ավտոմեքենաների ձեռքբերումը։ Անկախ Հայաստանին բնորոշ ամենաճոխ, կատարելագործված և ընդարձակումների գագաթնակետը համարվող օրինակը տանիքների բարձրացման հաշվին «մանսարդ» կոչվող բնակելի տարածքներն են, որոնք, որպես կանոն, միջինից բարձր կամ հարուստ խավի «մենաշնորհն» են։

«Առաջ տված տները» նապատակ ունի ուսումնասիրել ընդարձակումների առանձահատկություններն ու տարօրինակությունները՝ վեր հանելով այս անվերջ քաղաքային ձևափոխումների սոցիալ-հոգեբանական արմատները։ Դրանք տեղական իշխանությունների համար դեռևս անլուծելի մարտահրավեր են՝ միաժամանակ արտացոլելով պլանավորված՝ «պաշտոնական-անարատ» և իրական՝ առաջ տված տների քաղաքային կառուցապատման հակասություններն ու բախումները։ Դրանց օրինակների բացահայտման և վերարժևորման միջոցով է հնարավոր ակնկալել դրանց «լուծումը»։

Ուսումնասիրության առարկա են հանդիսանալու ընդարձակման հետևյալ փուլերն ու դրսևորումները.
1. Շուշաբանդ (ժարգոն, ապակեպատ)՝ բնակելի տարածքի ընդարձակում պատշգամբների ապակեպատման միջոցով,
2. Կցակառույցներ՝ ընդարձակում դեպի բակ, նախորդ փուլի շարունակություն,
3. Ավտոտնակներ (ծածկած ավտոկանգառ)՝ կառուցվում են բակերում, սեփական ավտոմեքենաների ձեռքբերման ընդլայնված հնարավորությունների դրսևորում,
4. Սեփական պարտեզներ՝ առանձնացված հանրային բակից, տնտեսական ճգնաժամի դրսևորում,
5. Նկուղների առևտրականացում՝ շուկայական հարաբերությունների անցման դրսևորում,
6. Առաջին հարկերի բնակելի տարածքների առևտրականացում՝ նախորդ փուլի շարունակություն,
7. Մայթերի ցուցափեղկեր՝ նախորդ փուլի շարունակություն,
8. «Մանսարդներ»` էլիտար կենսակերպի ձգտման դրսևորում։

Տեքստը`
Սարհատ Պետրոսյան և Սևադա Պետրոսյան
ուրբանլաբ Երևան

Լուսանկարները`
Արթուր Լումեն

"Առաջ տված" տներ

slideshow-pic

Բակային տեսարան` կառուցված 2000-ականներին, Երևան, 2016

Լուսանկարը` Արթուր Լումենի
slideshow-pic

Բակային տեսարան` կառուցված 2000-ականներին, Երևան, 2016

Լուսանկարը` Արթուր Լումենի
slideshow-pic

Բակային տեսարան` կառուցված 2000-ականներին, Երևան, 2016

Լուսանկարը` Արթուր Լումենի
slideshow-pic

9 հարկանի “շուշաբանդերով” բնակելի շենք, Երևան, 2016 թ.

Լուսանկարը` Արթուր Լումենի
slideshow-pic

5 հարկանի բնակելի շենքի կցառակառույց` կառուցված 2000-ականներին, Երևան, 2016 թ.

Լուսանկարը` Արթուր Լումենի
slideshow-pic

5 հարկանի բնակելի շենքի “մանսարդ” (վերնահարկ) Երևանի կենտրոնում` համադրված առաջին հարկի սննդի կետի օդատարի հետ, 2016թ.

Լուսանկարը` Արթուր Լումենի
slideshow-pic

"Առաջ տված" քաղաքային հյուսվածք

Լուսանկարը` Արթուր Լումենի
slideshow-pic

9 հարկանի բնակելի շենքի “մանսարդ” (վերնահարկ) Երևանի կենտրոնում` կառուցված 2000-ականներին, 2016 թ.

Լուսանկարը` Արթուր Լումենի
slideshow-pic

9 հարկանի բնակելի շենքի “մանսարդ” (վերնահարկ) Երևանի կենտրոնում` կառուցված 2000-ականներին, 2016 թ.

Լուսանկարը` Արթուր Լումենի
slideshow-pic

4 հարկանի բնակելի շենքի տանիքին 3 հարկանի “մանսարդ” (վերնահարկ) Երևանի կենտրոնում` կառուցված 2000-ականներին, 2016 թ.

Լուսանկարը` Արթուր Լումենի
slideshow-pic

4 հարկանի բնակելի շենքի տանիքին 3 հարկանի “մանսարդ” (վերնահարկ) Երևանի կենտրոնում` կառուցված 2000-ականներին, 2016 թ.

Լուսանկարը` Արթուր Լումենի
slideshow-pic

9 հարկանի բնակելի շենք նկարիչների համար, Երևան, 2016 թ.

Լուսանկարը` Արթուր Լումենի
slideshow-pic

9 հարկանի բնակելի շենք նկարիչների համար, Երևան, 2016 թ.

Լուսանկարը` Արթուր Լումենի
slideshow-pic

Առանձնատուն Հրազդանի կիրճի եզրին` տարբեր տարիներին թվագրվող հավելումներով, Երևան, 2016 թ.

Լուսանկարը` Արթուր Լումենի
slideshow-pic

5 հարկանի բնակելի շենքի “մանսարդա” (վերնահարկ) Երևանի կենտրոնում, 2016 թ.

Լուսանկարը` Արթուր Լումենի
slideshow-pic

5 հարկանի բնակելի շենքի “մանսարդ” (վերնահարկ) Երևանի կենտրոնում, ընդարձակվել է 2010-ականներին, 2016թ.

Լուսանկարը` Արթուր Լումենի
slideshow-pic

Ընդարձակումներ պետության կողմից պահպանվող հուշարձանի կարգավիճակ ունեցող 5 հարկանի բնակելի շենքի վրա, Երևանի կենտրոն, 2016թ.

Լուսանկարը` Արթուր Լումենի
slideshow-pic

Պետության կողմից պահպանվող հուշարձանի կարգավիճակ ունեցող 5 հարկանի բնակելի շենքի վրա 2 հարկանի “մանսարդ” (վերնահարկ) Երևանի կենտրոնում, ընդարձակվել է 2010-ականներին, 2016թ.

A courtyard view, “expanded” in 2000s, Yerevan, 2016

Լուսանկարը` Արթուր Լումենի
slideshow-pic

Բակային տեսարան` ընդարձակված 2000-ականներին, Երևան, 2016

Լուսանկարը` Արթուր Լումենի
slideshow-pic

2 հարկանի բնակելի շենքի տանիքին 3 հարկանի “մանսարդ” (վերնահարկ) Երևանի կենտրոնում` ընդարձակված2010-ականներին, 2016 թ.

Լուսանկարը` Արթուր Լումենի
slideshow-pic

2 հարկանի բնակելի շենքի տանիքին 3 հարկանի “մանսարդ” (վերնահարկ) Երևանի կենտրոնում` ընդարձակված 2010-ականներին, 2016 թ.

Լուսանկարը` Արթուր Լումենի
slideshow-pic

Քաղաքային տեսարան, կառուցված 2000-ականներին, Երևանի կենտրոն, 2016

Լուսանկարը` Արթուր Լումենի
slideshow-pic

Բակային տեսարան` կառուցված 2000-ականներին, Երևան, 2016

Լուսանկարը` Արթուր Լումենի
slideshow-pic

Բակային տեսարան` կառուցված 2000-ականներին, Երևան, 2016

Լուսանկարը` Արթուր Լումենի
slideshow-pic

Բակային տեսարան` կառուցված 2000-ականներին, Երևան, 2016

Լուսանկարը` Արթուր Լումենի
slideshow-pic

5 հարկանի բնակելի շենքի “մանսարդ” (վերնահարկ) Երևանի կենտրոնում, ընդարձակվել է 2010-ականներին, 2016թ.

Լուսանկարը` Արթուր Լումենի
slideshow-pic

Քաղաքային տեսարան պատմական Կոնդ թաղամսում, կառուցված 2000-ականներին, Երևանի կենտրոն, 2016

Լուսանկարը` Արթուր Լումենի
slideshow-pic

5 հարկանի բնակելի շենքի վրա 2 հարկանի “մանսարդ” (վերնահարկ) Երևանի կենտրոնում, ընդարձակվել է 2010-ականներին, 2016թ.

Լուսանկարը` Արթուր Լումենի